Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ադրբեջանին կարող է զսպել ռազմական բալանսի կարգավորումը

Ադրբեջանին կարող է զսպել ռազմական բալանսի կարգավորումը
07.04.2024 | 13:08

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջան անունով արհեստածին պետությունը ռազմական սադրանք է իրականացնում ՀՀ-ի սահմանների նկատմամբ։ Սադրանքը մեկ նպատակ չի հետապնդում, բայց վերջնարդյունքում մեկ նպատակ ունի՝ հրահրել ռազմական լայնածավալ գործողություններ։

Այս փուլում Բաքվի բռնապետին ձեռնտու չէ խաղաղության գնալ ՀՀ-ի հետ, քանի որ նա դեռ կարծում է, որ ՀՀ-ից չի ստացել առավելագույնը ոչ միայն տարածքային, այլ նաև որպես անկախ պետություն ՀՀ-ի սահմանափակումների առումով։

Բաքվի բռնապետը , իհարկե Թուրքիայի քավորությամբ, ՀՀ-ից փորձում է ստանալ ինչպես իրենից լիարժեք կախվածության մեջ գնտվող մի տարածք, նախ՝ տարածքային առավելություններով, հետո նաև՝ տնտեսական, ինքնիշխանության կախվածությունով։ Սա թյուրքական ծրագրի ամենակարևոր և պատասխանատու մասն է, որն այսօր ստանձնել է կատարել Բաքվի բռնապետը Հարավային Կովկասում։ Մի բան պարզ ու հստակ է, քանի դեռ միջազգային կառուցները հասցեական, խիստ հայտարարություններից զատ չեն անցել պատժամիջոցներ կիրառելուն, Ադրբեջանը թույլ չի տա, որ տարածաշրջանում լինի խաղաղություն։ Եվ երկրորդ ու ամենակարևորը՝ Ադրբեջանին կարող է զսպել ռազմական բալանսի կարգավորումը, որն օր առաջ մենք պիտի առաջ գցենք:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5350

Մեկնաբանություններ